Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիան կվճարի Ֆրանսիային միգրանտների հոսքն իր երկիր կանգնեցնելու համար

19:36, երկուշաբթի, 14 նոյեմբերի, 2022 թ.
Մեծ Բրիտանիան կվճարի Ֆրանսիային միգրանտների հոսքն իր երկիր կանգնեցնելու համար

Մեծ Բրիտանիան համաձայնել է տարեկան լրացուցիչ 10 միլիոն եվրո վճարել Ֆրանսիային՝ որպես միգրացիայի վերահսկման վերանայված համաձայնագրի մաս:
     Այս համաձայնագրի հիմնական նպատակն է՝ կասեցնել անօրինական միգրանտների՝ նավերով ծովով Բրիտանիա հասնելու փորձերը։
     Այս տարվա սկզբից Լա Մանշի վրայով արդեն Բրիտանիա է ժամանել գրեթե 42 հազար անօրինական միգրանտ, անցյալ տարի՝ 28526։
     Նոր համաձայնագրի շրջանակներում Մեծ Բրիտանիան կավելացնի Ֆրանսիայի տարեկան վճարումները՝ ընդհանուր գումարը հասցնելով 75 միլիոն եվրոյի: Այդ միջոցները կօգտագործվեն ֆրանսիական ափին պարեկային հսկողությունն ուժեղացնելու, անօդաչու թռչող սարքերի և գիշերային տեսողության սարքեր ձեռք բերելու և ֆրանսիական կողմում միգրանտների տեղավորման կենտրոնների ընդլայնման համար:

2958 | 0
Facebook