Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իսրայելն անուղղակիորեն կապված է ՀՀ իշխանության դեմ լայնածավալ հարձակման հետ». Սամվել Մարտիրոսյան

23:00, կիրակի, 13 նոյեմբերի, 2022 թ.
«Իսրայելն անուղղակիորեն կապված է ՀՀ իշխանության դեմ լայնածավալ հարձակման հետ». Սամվել Մարտիրոսյան

Իսրայելի իշխանություններն անուղղակիորեն կապված են Հայաստանի իշխանությունների դեմ լայնածավալ հարձակման հետ, որը, ամենայն հավանականությամբ, իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այս մասին իր Telegram-ալիքում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Շարունակելով Pegasus-ի հետ կապված թեման՝ մենք գտանք մեծ քանակությամբ վարակներ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց այնքան մոտ անձանց, որ նրանց վարակումը թույլ կտար հավաքել տեղեկատվություն, որի արտահոսքը սպառնում է ազգային անվտանգությանը։ Pegasus-ի արտադրող NSO Group-ը իսրայելական ընկերություն է, որին վերահսկում են երկրի իշխանությունները: Օրինակ, նրանց չի թույլատրվում վիրուսը վաճառել ռուսական իշխանություններին։

Ըստ այդմ, Իսրայելի իշխանություններն անուղղակիորեն կապված են Հայաստանի իշխանությունների դեմ լայնածավալ հարձակման հետ, որն, ամենայն հավանականությամբ, իրականացվում է Ադրբեջանի կամ «պախան» պետություն Թուրքիայի իշխանությունների կողմից։

P. S. Միևնույն ժամանակ, վարակների մի մասը վկայում է այն մասին, որ որոշ հարձակումների հետևում կարող են կանգնած լինել նաև հայկական հատուկ ծառայությունները»,- նշել է նա։

6402 | 0
Facebook