Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը բուհերի վերաբերյալ նոր որոշում է ստորագրել

22:48, երեքշաբթի, 08 նոյեմբերի, 2022 թ.
Նիկոլ Փաշինյանը բուհերի վերաբերյալ նոր որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8-ին կայացրած որոշմամբ հանձնարարել է ստեղծել բուհական ուղղությունների ցանկը և բովանդակությունը մշակող աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը: Վարչապետի համապատասխան որոշումը հրապարակվել ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում:

Որոշման մեջ նշված է. «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը՝
     Ստեղծել բուհական ուղղությունների ցանկը և բովանդակությունը մշակող աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի։
     Աշխատանքային խմբի ղեկավարին՝ մինչև 2022 թվականի նոյեմբերի 30-ը մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել բուհական համակարգի արդիականացման վերաբերյալ վերլուծական տեղեկանք՝ դրանում ներառելով.
     1) նոր ձևավորվող բուհերի ցանկի, դրանց ուղղությունների և բովանդակության վերաբերյալ առաջարկություն.
     2) նոր ձևավորվող բուհերի կողմից իրականացվելիք կրթական ծրագրերի վերաբերյալ առաջարկություն, այդ թվում՝ ընթացիկ ծրագրերի հնարավոր միավորումների և նոր կրթական ծրագրերի ներդրման վերաբերյալ առաջարկություն.

3) նոր ձևավորվող բուհերում ուսանողների կանխատեսվող քանակի վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ վիճակագրական տվյալներ՝ վերջին 10 տարիներին տարեկան կտրվածքով բուհերից յուրաքանչյուրի (այդ թվում՝ մասնավոր) դիմորդների և շրջանավարտների վերաբերյալ.
     4) ակադեմիական քաղաքում նոր ձևավորվող բուհերի տեղակայման վերաբերյալ առաջարկություն.
     5) համապատասխան բուհին միավորվող գիտահետազոտական ինստիտուտների և գործառույթների վերաբերյալ տեղեկատվություն.
     6) բուհական (ֆիզիկական, բովանդակային և իրավական ենթակառուցվածքը սահմանող) ստանդարտների վերաբերյալ առաջարկություն.
     7) սպայական ուսումնական հաստատության բովանդակության վերաբերյալ հայեցակարգ՝ նկատի ունենալով, որ «սպայական ակադեմիայի» հիմնական առաքելությունը պետք է լինի պետականակենտրոն սպա պատրաստելը»:

Բուհական ուղղությունների ցանկը և բովանդակությունը մշակող աշխատանքային խմբի կազմը՝ այստեղ:

5129 | 0
Facebook