Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 07 փետրվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Միջազգային

«Ռուսական պայմանների ընդունումն աղետ կլինի Ուկրաինայի համար». Սթոլթենբերգ

21:12, երեքշաբթի, 08 նոյեմբերի, 2022 թ.
«Ռուսական պայմանների ընդունումն աղետ կլինի Ուկրաինայի համար». Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքը չի ձգտում Ուկրաինայում հրադադարի հասնել ռուսական պայմաններով, գրում են արտասահմանյան լրատվամիջոցները։

«Եթե Ուկրաինան հետևի Ռուսաստանի պահանջներին և ընդունի այն փաստը, որ Ռուսաստանը ներխուժել է, գրավել տարածքներ, կպահպանվի շարունակական հարձակումների վտանգը։ Սա աղետ կլինի Ուկրաինայի համար, բայց նաև վտանգ՝ բոլորիս համար, քանի որ դա ազդանշան կհղի, որ ուժի կիրառումը թույլ է տալիս հասնել հարևան երկրների նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու քաղաքական նպատակներին»,- ասել է Սթոլթենբերգը։

| | |
3739 | 0
Facebook