Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հենց Փաշինյանի համախմբած ՔՊ-ից է գալու ճշմարտության բացահայտման պահը». Նարինե Դիլբարյան

00:24, շաբաթ, 05 նոյեմբերի, 2022 թ.
«Հենց Փաշինյանի համախմբած ՔՊ-ից է գալու ճշմարտության բացահայտման պահը». Նարինե Դիլբարյան

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «Պատրանքների կամ հատուկ հնարախաղերի կիրառմամբ ստեղծված ազդու միֆերի փլուզման ժամանակը: Ակնհայտ է, որ հենց Փաշինյանի համախմբած ՔՊ-ից է գալու ճշմարտության բացահայտման պահը: Առաջին միֆը ժողովրդավարության սրբադասման կաղապարն էր, որ նետված էր ի շրջանառումն Հայաստանից արևմուտք, արևելք, հյուսիս և հարավ՝ «Փաշինյանի կողմնակիցները երդվյալ ժողովրդավարներ են»: Երկրորդ դրանից բխող միֆ-կաղապարը՝ Փաշինյանը և իր կուսակիցները կոռուպցիայի դեմ պայքարի «աննկուն» առաջամարտիկներ են և երրորդը՝ նրանք բերում են ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների դարաշրջանը (չշփոթել խաղաղության դարաշրջանի հետ, սույն երերուն միֆ-կաղապարն առավելապես ներքին շրջանառության համար է ասպարեզ նետվել, դրսում դրան ոչ ոք լուրջ չի վերաբերում):

Եվ ահա Փաշինյանի և ՔՊ իշխանության «անբեկանելի լեգիտիմության» կաղապարը փշուր-փշուր է լինում, ըստ տարբեր աղբյուրների՝ ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանի գնահատելի ջանքերով: ՔՊ-ն 2019-ին էլ համագումար էր անում, ԶԼՄ-ներ կային դեռ, վարչության ընտրությունների հաշվարկն ուղիղ հեռարձակվում էր, մաթեմատիկական հաշվարկներից դեռ չէին տկարացել, արդ փակ համագումար, կայքից գրասենյակների հեռախոսահամարների, հասցեների ու ծարգրերի հեռացում, կեղծված ընտրություններ, պաշտոնապես պարզվում է, որ վերահաշվարկն արդարացված էր, ՔՊ ներսում խումբ է գործել, որը միտումնավոր կեղծել է վարչության անդամների իրական ձայների արդյունքները, ոմանց ձայները պակասեցրել են, ոմանցը՝ հավելել, երկու հոգի արդեն դուրս են մղված վարչությունից, մյուս երկուսը պիտի ներառվեն, ոչ մի ժողովրդավարություն, «սևերին» հաղթած սպիտակները՝ խմբիշխանության, կոռուպցիայի, ապօրինությունների վիշապին հաղթողները, նույն արժեքների աննահանջ կողմնակիցներն են, սև են սպիտակ ձևացողները: Եվ ինչպես նշում են նաև «Բաց հասարակության հիմնադրամի», «Իրազեկ քաղաքացիների միավորման» անդամները, այս հատկանիշների առաջին դրսևորումները ՀՀ ՏԻՄ ընտրություններում երևան եկան: Եթե ավելի խորը գնանք, ՏԻՄ ընտրություններից առաջ ԱԺ ընտրություններին էլ հնարավոր կլինեն նոր անդրադարձներ: Իրավիճակ է փոխվել, եզրակացություններ կատարելու ժամանակն է, չկա ժողովրդավար ու լեգիտիմ ՔՊ իշխանություն, որը Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության սահմանների, սուբյեկտայնության, անվտանգության խնդիրներն է սակարկության ենթարկել՝ որպես ժողովրդի կամքի կարծեցյալ ներկայացուցիչ»:

3288 | 0
Facebook