Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չեխիայի խորհրդարանը Ռուսաստանը ճանաչել է՝ որպես «ահաբեկչական ռեժիմ»

20:48, հինգշաբթի, 03 նոյեմբերի, 2022 թ.
Չեխիայի խորհրդարանը Ռուսաստանը ճանաչել է՝ որպես «ահաբեկչական ռեժիմ»

Չեխիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Ռուսաստանի կառավարության ռեժիմը ահաբեկչական է ճանաչել։ Այս մասին հայտնում է Ceske noviny-ն։ Բանաձևին կողմ են քվեարկել հանձնաժողովի 14 պատգամավորներից 12-ը։

Պատգամավորները դատապարտել են Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայում և, մասնավորապես, հարձակումները խաղաղ բնակչության, քաղաքացիական օբյեկտների և հիմնական ենթակառուցվածքների վրա։ Նրանք նշել են, որ հարձակումների վերջին ալիքի հիմնական թիրախը եղել են կառավարական գրասենյակներն ու էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտները Ուկրաինայի մեծ հատվածներում, որոնց զոհ են դարձել տասնյակ խաղաղ բնակիչներ։

Պատգամավորների խոսքով՝ հրետակոծությունը հանգեցրել է մի քանի շրջաններում էներգիայի, ջրի ու ջերմամատակարարման կրճատմանը կամ դադարեցմանը և վտանգել է խաղաղ բնակչության կյանքը։

Բանաձևում հանձնաժողովը նաև նշում է, որ Ռուսաստանի իշխանությունների աջակցությամբ ստեղծված ռուսական զորքերի և այլ զինված կազմավորումների գործողությունները, ըստ Եվրոխորհրդարանի պատգամավորների, համապատասխանում են ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների նշաններին, և մեղավորները պետք է պատժվեն։

3931 | 0
Facebook