Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանն օգտագործում է «երթուղի» տերմինը». Զախարովան՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

16:46, չորեքշաբթի, 02 նոյեմբերի, 2022 թ.
«Ռուսաստանն օգտագործում է «երթուղի» տերմինը». Զախարովան՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

«Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը։ Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման խնդիրը քննարկվել է Սոչիում՝ եռակողմ գագաթնաժողովում»,- ավանդական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով «Անադոլու» գործակալության՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հարցին։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ համապատասխան աշխատանքները կշարունակվեն եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում՝ երեք երկրների փոխվարչապետերի նախագահությամբ։

7084 | 3
Facebook