Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը կնպաստի Երևանի և Բաքվի միջև բանակցություններին․ Նեդ Փրայս

10:30, չորեքշաբթի, 02 նոյեմբերի, 2022 թ.
ԱՄՆ-ը կնպաստի Երևանի և Բաքվի միջև բանակցություններին․ Նեդ Փրայս

Ամերիկայի Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և երկու երկրների միջև բանակցություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը:

«Մենք հավատում ենք, որ ուղիղ երկխոսությունը հարցերը լուծելու և կայուն խաղաղության հասնելու բանալին է: Ի դեպ, երկու երկրներն էլ հայտարարել են, որ ձգտում են այդ կայուն խաղաղությանը: Այսպիսով՝ մենք հաջորդ ամիսներին կշարունակենք ներգրավված լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ և գործընկերների հետ, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների միջոցով ընթացող բանակցություններին նպաստելու գործում»,- ասել է Փրայսը:

Հարցին, թե կարո՞ղ են լինել ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազրույցներ կամ հանդիպումներ երկու երկրների ԱԳ նախարարների հետ, Փրայսը պատասխանել է. «Ես կարծում եմ այդ ամենը օրակարգում կա: Մենք կանենք այն, ինչը կհամարենք ամենաօգտակարը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման համար»:

4184 | 0
Facebook