Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ԼՂ հարցում մեզ համար ընդունելի է հայ-ադրբեջանական միջպետական ​​հարաբերությունների հաստատման ռուսական նախագիծը». Փաշինյան

16:48, երկուշաբթի, 31 հոկտեմբերի, 2022 թ.
«ԼՂ հարցում մեզ համար ընդունելի է հայ-ադրբեջանական միջպետական ​​հարաբերությունների հաստատման ռուսական նախագիծը». Փաշինյան

Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով նախորդ շաբաթ «Վալդայ» ակումբի հարթակում Պուտինի ելույթին, ասել է. «Դուք անդրադարձաք Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի հարցին` ընդգծելով Լեռնային Ղարաբաղի հետ կապված գործընթացի որոշ կարևոր պարամետրեր՝ պնդելով, որ կաջակցեք այն սկզբունքների ընտրությանը, որոնց օգտին կարտահայտվի հայկական կողմը։ ԼՂ հարցում մեզ համար ընդունելի է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական ​​հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքների և պարամետրերի մասին ռուսական նախագիծը: Հուսով եմ՝ Դուք կաջակցեք այդ առաջարկները եռակողմ հանդիպման արդյունքներով հնարավոր հայտարարության մեջ»:

5496 | 1
Facebook