Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Այդ մոտիվացիան այն է, որ հետագայում Փաշինյանը հնարավորություն ստանա ապաստանել որևէ արևմտյան երկրում»․ Անդրանիկ Թևանյան

12:42, ուրբաթ, 28 հոկտեմբերի, 2022 թ.
«Այդ մոտիվացիան այն է, որ հետագայում Փաշինյանը հնարավորություն ստանա ապաստանել որևէ արևմտյան երկրում»․ Անդրանիկ Թևանյան

«Պուտինն ասում է՝ պաշտոնական Երևանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, համաձայնել է այսպես կոչված «վաշինգթոնյան փաստաթղթին», համաձայն որի Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Սա ՀՀ իշխանության որոշումն է, որի հետևում կանգնած է բացառապես մեկ մարդու ցանկությունը և մոտիվացիան: Այդ մոտիվացիան այն է, որ հետագայում Փաշինյանը հնարավորություն ստանա ապաստանել որևէ արևմտյան երկրում: Պուտինը նաև հայտարարում է, որ Փաշինյանն ինքն է նախաձեռնել Արցախը հանձնել Ադրբեջանին, և եթե հայ ժողովուրդը այդ որոշման հետ համակերպվի, Ռուսաստանը ոչինչ չի կարող անել»:

Պատգամավորը նաև հավելել է․ «Վաշինգթոնյան փաստաթղթի պարագայում մենք կստանանք պատերազմ, ավերածություններ Երևանում: Եթե քաղաքական փոփոխություններ չլինեն, ապա կլինի պետականության ոչնչացում»։

«Այդ մոտիվացիան այն է, որ հետագայում Փաշինյանը հնարավորություն ստանա ապաստանել որևէ արևմտյան երկրում»․ Ա. Թևանյան
4045 | 2
Facebook