Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 02 փետրվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Միջազգային

Գերմանիայում այրվել է ուկրաինացի փախստականների հանրակացարանը. հիմնական վարկածը՝ հրկիզում

18:36, հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2022 թ.
Գերմանիայում այրվել է ուկրաինացի փախստականների հանրակացարանը. հիմնական վարկածը՝ հրկիզում

Գերմանիայում հրդեհը գրեթե ամբողջությամբ այրել է ուկրաինացիների բնակարանները, ովքեր փախել են պատերազմից գերմանական Գրոս-Ստրեմկենդորֆ կոմունայում, հայտնում է Spiegel-ը։

Հրդեհն սկսվել է հոկտեմբերի 19-ի երեկոյան, 14 հյուրերից և հանրակացարանի երեք աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։

Ոստիկանությունը կարծում է, որ հրդեհի պատճառը եղել է հրկիզումը: Անցած շաբաթ օրը իրավապահներն արդեն եկել էին փախստականների ապաստարան՝ մուտքի ցուցանակին հայտնված սվաստիկայով գրաֆիտի պատճառով։

«Ելնելով հրշեջ-փրկարարի իմ բազմամյա փորձից՝ ներկայումս ենթադրում եմ, որ հրդեհը միտումնավոր է բռնկվել»,- ասել է տեղի իշխանությունների ներկայացուցիչը։

Ըստ շրջանի ներկայացուցչի, հրդեհից անմիջապես հետո բոլոր բնակիչները տեղափոխվել են մեկ այլ շենք:

Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր ավելի քան 14 միլիոն ուկրաինացի լքել է երկիրը, ըստ ՄԱԿ-ի: Նրանցից մոտ յոթ միլիոնը վերադարձել են։ Եվս 7,7 միլիոն մարդ մնում է Եվրոպայում։ ԵՄ երկրներում փախստականների բաշխվածությամբ առաջին տեղում են Լեհաստանը (1,4 միլիոն) և Գերմանիան (ավելի քան 1 միլիոն):

| | |
10701 | 0
Facebook