Էստոնիայի խորհրդարանը Ռուսաստանը ճանաչել է որպես «ահաբեկչության հովանավոր պետություն»։ Համապատասխան բանաձևին երեքշաբթի օրը կողմ է քվեարկել միապալատ խորհրդարանի (Ռեյգիկոգու) 88 պատգամավոր։ Ձեռնպահ կամ դեմ ձայներ չեն եղել:
Փաստաթղթում խոսվում է ինչպես Ուկրաինայի վրա հարձակման փաստի, այնպես էլ դրա առանցքային իրադարձությունների անվերապահ դատապարտման մասին՝ քաղաքացիական օբյեկտներին հարվածներ, խաղաղ բնակիչների մահ և տարածքների բռնակցում՝ այսպես կոչված՝ հանրաքվեներից հետո անջատողական հանրապետություններում և օկուպացված տարածքներում: Փաստաթուղթը պարունակում է նաև Ռուսաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմից բացառելու պահանջ։
«Պուտինի ռեժիմը, որը սպառնում է միջուկային զենքով, Ռուսաստանը դարձրել է ամենամեծ սպառնալիքը Եվրոպայում և աշխարհում»,- ասվում է բանաձևում։ Այն նաև խոսում է «միասին պատասխան հարված հասցնելու» անհրաժեշտության մասին և կոչ է անում միջազգային հանրությանը՝ ընդունել նմանատիպ հռչակագրեր։
Միևնույն ժամանակ, մերժվել են Էստոնիայի խորհրդարանի վերջնական փաստաթղթի մի քանի ուղղումներ, այդ թվում՝ կոչը ՆԱՏՕ-ին և ԵՄ երկրներին՝ անհապաղ դուրս բերել իրենց դեսպաններին Մոսկվայից և փակել բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունները, նաև կոչը՝ թույլ չտալ ռուսներին ապաստան ստանալ ԵՄ երկրներում, ինչպես նաև կոչ Էստոնիայի կառավարությանը՝ ամբողջությամբ փակել Ռուսաստանի հետ սահմանները և դուրս գալ բոլոր սահմանային պայմանագրերից։
Ավելի վաղ նմանատիպ բանաձև էին ընդունել Լատվիայի և Լիտվայի խորհրդարանները: