Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հայտարարել է, որ մտադիր չէ լքել իր պաշտոնը: «Ես մնում եմ, որովհետև ինձ ընտրել են աշխատելու այս երկրի բարօրության համար: Մենք դժվար ժամանակներում ենք ապրում և չենք կարող ժամանակ վատնել Պահպանողական կուսակցության մասին խոսելու՝ փոխարենն անելու այն, ինչ պետք է անենք: Սա իմ ուղերձն է իմ գործընկերներին»,- ասել է Թրասը՝ BBC-ին տված հարցազրույցում:
Մեծ Բրիտանիայի վարչապետը հավելել է, որ ընդունում է գործած սխալների պատասխանատվությունը և ցանկանում է ներողություն խնդրել։
Բրիտանական կառավարությունը՝ Թրասի գլխավորությամբ, բախվել է տնտեսությանն աջակցելու նոր ծրագրի վերաբերյալ քննադատությունների տարափին և մտավախությանը, որ կառավարությունը կավելացնի պետական պարտքը՝ այն իրականացման համար:
Լիզ Թրասին իր Պահպանողական կուսակցությունից կոչ են անում հրաժարական տալ: