Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ
չորեքշաբթի՝ Աստանայում կայանալիք «Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության» գագաթնաժողովի շրջանակներում, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով թուրք պաշտոնյային:
«Տարածաշրջանային գագաթնաժողովի շրջանակներում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ»,- նշում է գործակալությունը։