Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արամ Ոսկանյանը հեռանում է «Արարատ» ֆուտբոլային ակումբից

14:12, երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2022 թ.
Արամ Ոսկանյանը հեռանում է «Արարատ» ֆուտբոլային ակումբից

Արամ Ոսկանյանը, որը զբաղեցնում էր Երևանի «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնը, հեռանում է ակումբից սեփական դիմումի համաձայն:
     Արամ Ոսկանյանն այս տարվա հունիսին էր միացել էր «Արարատին»։ Նրա գլխավորությամբ թիմը մասնակցեց Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլին, ինչպես նաև 9 հանդիպում անցկացրեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում։
     Արամ Ոսկանյանի հետ միասին հեռանում են նաև նրա մարզչական շտաբի անդամներ Մանուկ Սարգսյանը, Հայկ Ոսկանյանը և Տիգրան Ասլանյանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Արարատ» ֆուտբոլային ակումբը:

3789 | 0
Facebook