Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սա ապացուցում է, որ օր առաջ մեր երկրին խաղաղություն է պետք». Գրիգոր Մինասյան

12:48, երկուշաբթի, 03 հոկտեմբերի, 2022 թ.
«Սա ապացուցում է, որ օր առաջ մեր երկրին խաղաղություն է պետք». Գրիգոր Մինասյան

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութին և պատասխանելով հարցին՝ այս պայմաններում պետք է շարունակե՞լ խաղաղության օրակարգի շուրջ բանակցությունները, ասել է. «Տեսանյութը և վերջին տարիների, ամիսների իրադարձությունները ցույց են տալիս, որ խաղաղությունը պետք է մեր ժողովրդին, մեզ բոլորիս: Տեսանյութը նաև ապացուցում է, որ դեռևս անելիքները շատ են այս ուղղությամբ, բայց ասել, որ պետք է խաղաղության բանակցությունից դուրս գալ, ճիշտ չէ, հակառակը, սա ապացուցում է, որ պետք է օր առաջ խաղաղություն մեր երկրին»:

5004 | 3
Facebook