Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել շտապ լքել Ռուսաստանի տարածքը

21:06, չորեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2022 թ.
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել շտապ լքել Ռուսաստանի տարածքը

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը զորահավաքի պատճառով։

«ԱՄՆ քաղաքացիները չպետք է մեկնեն Ռուսաստան, և նրանք, ովքեր բնակվում են կամ ճանապարհորդում են Ռուսաստանում, պետք է անհապաղ լքեն Ռուսաստանը, քանի դեռ կոմերցիոն ճանախարհորդությունների սահմանափակ հնարավորություններ կան»,- ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:

Նրանք մտավախություն ունեն, որ Ռուսաստանի իշխանությունները կարող են չճանաչել Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկքաղաքացիությունը և նման փաստաթղթերով մարդկանց զրկել ԱՄՆ հյուպատոսական օգնությունից, թույլ չտալ նրանց հեռանալ Ռուսաստանից և կանչել զինվորական ծառայության:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեհաստանն ու Բուլղարիան իրենց քաղաքացիներին կոչ են արել անհապաղ լքել Ռուսաստանը:

4524 | 0
Facebook