Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բուլղարիան ու Լեհաստանն իրենց քաղաքացիներին խորհուրդ են տալիս լքել Ռուսաստանը

00:24, չորեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2022 թ.
Բուլղարիան ու Լեհաստանն իրենց քաղաքացիներին խորհուրդ են տալիս լքել Ռուսաստանը

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իրենց քաղաքացիներին խորհուրդ են տալիս լքել Ռուսաստանի տարածքը։
     Լեհաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ նախազգուշացումը տրվել է Ուկրաինա ռուսական ռազմական ներխուժման, ինչպես նաև Լեհաստանը ռուսական իշխանությունների կողմից «անբարյացակամ պետություն» հայտարարելու կապակցությամբ:

Լեհաստանի ԱԳՆ-ն ընդգծում է, որ ՌԴ-ում դեսպանատան և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի կտրուկ կրճատումը սահմանափակում է դիվանագիտական ​​գերատեսչությունների հնարավորությունը՝ օգնություն ցուցաբերելու Լեհաստանի քաղաքացիներին, եթե նրանք խնդիրներ ունենան։

«Անվտանգության իրավիճակի կտրուկ վատթարացման, սահմանների փակման կամ այլ չնախատեսված հանգամանքների դեպքում Լեհաստանի քաղաքացիների տարհանումը կարող է դժվար կամ նույնիսկ անհնար լինել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Երեքշաբթի՝ սեպտեմբերի 27-ին, ավելի վաղ հաղորդվել էր, որ Բուլղարիայի կառավարությունը կոչ է արել իր քաղաքացիներին, ովքեր այժմ գտնվում են Ռուսաստանում, շտապ լքել երկիրը՝ երկրում մասնակի մոբիլիզացիայի ֆոնին։ Բուլղարիայի իշխանությունները նաև խնդրել են իրենց քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստանի Դաշնություն մեկնելուց։

4031 | 0
Facebook