Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ Քոնգրեսը նախնական համաձայնության է եկել՝ ևս 12 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային

23:36, երկուշաբթի, 26 սեպտեմբերի, 2022 թ.
ԱՄՆ Քոնգրեսը նախնական համաձայնության է եկել՝ ևս 12 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային

ԱՄՆ Քոնգրեսը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել Ուկրաինային մոտ 12 մլրդ դոլարի լրացուցիչ օգնություն հատկացնելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկություն է տարածել ամերիկյան Reuters լրատվական գործակալությունը։

Լրագրողների կարծիքով՝ ԱՄՆ-ի քոնգրեսականները կարող են քվեարկել այս հարցի շուրջ շատ մոտ ապագայում։ Դրական քվեարկության դեպքում պաշտոնապես կհաստատվի բազմամիլիարդանոց ֆինանսական օգնության նոր փաթեթը, իսկ վերոնշյալ միջոցները կուղղվեն Ուկրաինային։

5827 | 1
Facebook