Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

Քաջարանում, նախնական արդյունքներով, հաղթում է գործող համայնքապետ Մանվել Փարամազյանը

23:06, կիրակի, 25 սեպտեմբերի, 2022 թ.
Քաջարանում, նախնական արդյունքներով, հաղթում է գործող համայնքապետ Մանվել Փարամազյանը

Այսօր տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում արդեն ձայների հաշվարկի փուլն է:

Ըստ ԿԸՀ-ի 20։00–ի տվյալների՝ ամենաակտիվ մասնակցությունը գրանցվել է Քաջարանում՝ 77,77%, իսկ ամենապասիվն ընտրություններին մասնակցել են Ջրվեժի ընտրողները՝ 27,20%:

Քաջարանում ձայների հաշվարկի նախնական արդյունքներով հաղթում է գործող համայնքապետ Մանվել Փարամազյանի գլխավորած «Դեպի միասնություն» դաշինքը:
     Այս պահի դրությամբ հայտնի են համայնքի հինգ ընտրատեղամասերից ստացված արդյունքները՝
     Լեռնաձոր

«Դեպի միասնություն» դաշինք-175

ՔՊ-81

Հանրապետություն-32

Գեղի

«Դեպի միասնություն» դաշինք- 76

ՔՊ- 32

Հանրապետություն-6

Քաջարանց գյուղ`
     «Դեպի միասնություն» դաշինք-91

ՔՊ-33

Հանրապետություն-3

Բաբիկավան՝

«Դեպի միասնություն» դաշինք-153

ՔՊ-39

Հանրապետություն-9

Նոր Աստղաբերդ

«Դեպի միասնություն» դաշինք-55

ՔՊ-12

Հանրապետություն-1

| | |
2735 | 0
Facebook