Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Խստորեն դատապարտում եմ և պահանջում հրապարակավ ներողություն». Սեդուլ Ջավախյան

12:00, շաբաթ, 24 սեպտեմբերի, 2022 թ.
«Խստորեն դատապարտում եմ և պահանջում հրապարակավ ներողություն». Սեդուլ Ջավախյան

Սեդուլ Ջավախյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով հետևյալը. «Ես՝ Գևորգ Ջավախյանի՝ ՈՍԿԵ ԳԵՎԻ քույրս, դատապարտում եմ 21.09.2022-ի Եռաբլուրում տեղի ունեցած, ոստիկանության ոչ հայրենամետ գործողությունները, քանզի կան կարմիր գծեր, որոնք չի կարելի հատել❗️
     Թշնամին չի կարողացել այդ ծնողների տղաներին ծնկի բերել, փոխարենը դա փորձում են անել ադրբեջանամետ ՀՀ իշխանությունները։ Խստորեն դատապարտում եմ և պահանջում հրապարակավ ներողություն❗️
     Եթե դու ՀԱՅ ես և երակներումդ դեռ հոսում է ՀԱՅԻ արյուն, ապա պարտավոր ես կանգնել ծնողների կողքին՝ դատապարտելով այդ ոչ Աստվածահաճո գործողությունները:
     ՆՐԱՆՑ ՏԵՂԸ ԿԱՐՈՂ ԷԻՐ ԼԻՆԵԼ ՆԱԵՎ ԴՈՒ❗️
     Բոլոր իրական հայերին կոչ եմ անում միանալ այս պահանջին, տարածել այս գրառումը։
     Սա ևս պայքարի մի ձև է, միասնական լինենք»:

5314 | 1
Facebook