Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Ապաստարանի տեղը պիտի 30 տարի առաջ իմացած լինեիք, ոչ թե տեղը մերսման սրահ բացեիք». Ա. Գևորգյան

11:36, շաբաթ, 24 սեպտեմբերի, 2022 թ.
«Ապաստարանի տեղը պիտի 30 տարի առաջ իմացած լինեիք, ոչ թե տեղը մերսման սրահ բացեիք». Ա. Գևորգյան

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանի գրառումը. «Անիմաստ խուճապը միշտ էլ ավելի շատ վտանգ ա բերում, քան օգուտ։ Երևանին հարվածելու վտանգի մասին անառողջ պանիկան ձեզ չի օգնելու հարվածի ժամանակ։ Բայց ես գրեթե վստահ եմ, որ մայրաքաղաքներին հենց այնպես չեն հարվածում, առավել ևս անսպասելի չեն հարվածում։ Կիևին հարվածելուց մեկ ամիս առաջ Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ն սկսել էին իրենց դեսպանատների աշխատակիցների տարհանման գործողությունները։ Նրանց հաջորդեցին նաև մյուս եվրոպական երկրները։ 40 երկիր էլ կոչ էր արել իր քաղաքացիներին լքել երկիրը։ Ու փաստացի, երբ փետրվարի 24-ին առաջին հրթիռներն ընկան Կիևի վրա, այնտեղ պատերազմի մասին նախապես ինֆո ունեցող ոչ մի երկրի դեսպանատուն այլևս չէր գործում։
     Երևանում խուճապի մատնվելուց առաջ կարաք ուղղակի հետևեք դեսպանատների աշխատանքին։ Հենց տենաք վեշ-մեշոկ հաավքած գնում են, թղթեր, բաներ են վառում իրանց հետևից, իմացեք էդ ա, հեսա-հեսա խփելու են քաղաքին։ Իսկ մինչ այդ ապրեք բնականոն կյանքով ու հնարավորինս օգտակար եղեք ձեր երկրին ոչ թե խուճապ տարածելով, այլ առողջ դատաողությամբ ու սթափ մտքով։
     հ.գ. ապաստարանի տեղը պիտի 30 տարի առաջ իմացած լինեիք, ոչ թե տեղը մերսման սրահ բացեիք»։

Աղբյուրը` Արամ Գևորգյան
| | |
2747 | 0
Facebook