Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ծնողները քնում են զորամասի պատերի տակ, որ մի լուր իմանան»․ իրավապաշտպան

17:54, հինգշաբթի, 22 սեպտեմբերի, 2022 թ.
«Ծնողները քնում են զորամասի պատերի տակ, որ մի լուր իմանան»․ իրավապաշտպան

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Առաջին» լրատավականի եթերում տեղեկացրել է, որ իրեն արդեն քանի օր է զանգահարում են տարբեր զորամասերի մոտ հանգրվանող 30 ծնողներ, որոնց տղաները Ադրբեջանի վերջին հարձակումից հետո կապի դուրս չեն գալիս․ «Ծնողները քնում են զորամասի պատերի տակ, մեքենաների մեջ, որ մի լուր իմանան, եթե Պաշտպանության նախարարությունը տեղեկությունների չի տալիս, ասում են՝ չգիտենք, եթե դու չես հրապարակում անունները, ասում ես՝ դեռ ճշգրտում ենք, ուրեմն՝ ումը ճշգրտել եք, հրապարակեք, ի՞նչ վերաբերմունք եք դուք ցույց տալիս այս ընտանիքներին»։

Իրավապաշտպանը նաև անդրադարձել է «Եռաբլուր»-ում կատարվածին․ «Ինձ մոտ տպավորություն էր, որ Վովայի հրոսակներն էին եկել, նույն վիճակն էր, իսկ ոստիկանապետ Վահե Ղազարյանը կամավոր պետք է հրաժարական տար, ո՞նց կարող է նա ոստիկանություն բարեփոխել»։

Մանրամասները՝ տեսանյութում

«Ծնողները քնում են զորամասի պատերի տակ, մեքենաների մեջ, որ մի լուր իմանան»․ իրավապաշտպան
3025 | 0
Facebook