Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի մասին

15:13, չորեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2022 թ.
Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա է հայտարարել. հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հայտարարությունում նշվում է, որ սեպտեմբերի 21-ից մոբիլիզացիայի են ենթարկվում «միայն ռեզերվում գտնվող քաղաքացիները», առաջին հերթին նրանք, ովքեր ծառայել են բանակում, ունեն զինվորական հաշվառման մասնագիտություններ և մարտական ​​փորձ։

Պուտինը հավելել է, որ արդեն ստորագրել է համապատասխան հրամանագիրը։ Այսօրվանից կմեկնարկեն զորահավաքային աշխատանքները:

ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն էլ հայտարարել է, որ 300.000 հոգի զորակոչվելու է բանակ: Նշվում է, որ պահեստազորի զինծառայողներին կարող են արգելել լքել Ռուսաստանը:

8718 | 1
Facebook