Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արայիկ Հարությունյանը հանդես կգա տեսաուղերձով

14:42, շաբաթ, 17 սեպտեմբերի, 2022 թ.
Արայիկ Հարությունյանը հանդես կգա տեսաուղերձով

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է. «Ելնելով ստեղծված իրավիճակից` սեպտեմբերի 19-ին Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես կգա տեսաուղերձով, որը կհեռարձակվի Արցախի հանրային հեռուստատեսությամբ և ԱՀ Նախագահի ֆեյսբուքյան էջով:
     ԱՀ նախագահի աշխատակազմը դիմում է Արցախի Հանրապետության քաղաքացիներին` մտահոգող հարցերը հետևյալ էլեկտրոնային հասցեներին ուղարկելու հորդորով.
     1) nkr.president@gmail.com
     2) tgv.pa.nkr@gmail.com
     Դրանք կխմբավորվեն ըստ թեմաների, և հրատապ ու առաջնահերթ հարցերին կտրվեն համապարփակ պատասխաններ:
     Նամակների ուղարկման վերջնաժամկետը սեպտեմբերի 18-ն է` ժամը 18:00-ն:
     Տեսաուղերձի հեռարձակման ժամի վերաբերյալ նախապես կտրվի տեղեկատվություն»:

6285 | 0
Facebook