Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սոթքի տներում գողություններ են կատարվել. «Ժողովուրդ»

08:51, շաբաթ, 17 սեպտեմբերի, 2022 թ.
Սոթքի տներում գողություններ են կատարվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեբերի 13-ին հակառակորդի կողմից սկսված լայնածավալ պատերազմական գործողություններից հետո Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի սահմանամերձ համայնքների բնակիչները կամ մազապուրծ էին եղել արկերի պայթյուններից կամ տարհանվել էին՝ իրավիճակով պայմանավորված: Տարհանումից հետո նրանց բնակարանների մոտ վերահսկողություն էր իրականացնում ոստիկանությունը: Տեղեկացել ենք, սակայն, որ որոշ բնակիչների բնակարաններում գողություն է կատարվել: Խոսքը հատկապես Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի բնակիչների բնակարանների մասին է:

Ստացվում է՝ ոստիկանության վերահսկողությունը արդյունք չի տվել, կամ էլ, առհասարակ վերահսկողություն չի եղել: Իսկ թե ով կամ ովքեր են բնակարաններում գողություններ կատարողները, հուսանք՝ գոնե կկարողանան պարզել իրավապահները, և նրանց պատիժը չի ուշանա»:

Մանրամասները՝ թերթի համարում:

5002 | 0
Facebook