Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բլինքենը Փաշինյանին վստահեցրել է, որ շարունակելու է անձամբ զբաղվել այդ հարցով

09:00, ուրբաթ, 16 սեպտեմբերի, 2022 թ.
Բլինքենը Փաշինյանին վստահեցրել է, որ շարունակելու է անձամբ զբաղվել այդ հարցով

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը սեպտեմբերի 15-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները»,- այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

Բլինքենի և Փաշինյանի հեռախոսազրույցն արդեն երկրորդն է՝ վերջին օրերի ընթացքում։

Նշվել է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը դիվանագիտական ճանապարհն է։ Բլինքենը վստահեցրել է, որ շարունակելու է անձամբ զբաղվել այդ հարցով։

5708 | 0
Facebook