Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մարիամ Մկրտչյանը դարձավ շախմատի աշխարհի չեմպիոն

21:18, հինգշաբթի, 15 սեպտեմբերի, 2022 թ.
Մարիամ Մկրտչյանը դարձավ շախմատի աշխարհի չեմպիոն

Ռումինիայում ավարտին մոտեցող շախմատի աղջիկների՝ մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնության նախավերջին տուրում Հայաստանի չեմպիոն, ազգային հավաքականի անդամ Մարիամ Մկրտչյանը տարավ 10-րդ հաղթանակը՝ սև ֆիգուրներով առավելության հասնելով Լեհաստանի ներկայացուցիչ Մարտինա Վիկարի նկատմամբ։

Մարիամ Մկրտչյանը վաստակել է 10 միավոր և չեմպիոնի տիտղոսն ապահովել էր դեռ նախորդ տուրում։ Երկրորդ-երրորդ տեղերը 7,5-ական միավորով կիսում են Մոնղոլիայի ներկայացուցիչ Բատ-Էրդենե Մունգուսուլը և ադրբեջանցի Այան Ալահվերդիևան։
     Առաջնության ավարտին մնացել է մեկ տուր։

5656 | 1
Facebook