Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վերին Շորժայի ուղղությամբ կրակոցներ չկան, հեռվից հրետանու ձայներ են լսվել

09:03, չորեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2022 թ.
Վերին Շորժայի ուղղությամբ կրակոցներ չկան, հեռվից հրետանու ձայներ են լսվել

«Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բանակավայրի ուղղությամբ իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան». այս մասին 24News-ին ասել է Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը։

«Հեռվից ժամը 7:00-ի կողմերը հրետանու ձայներ էին լսվում, Ջերմուկի կողմերից էր ոնց որ, մեզ մոտ հանգիստ է», - նշել է Երանոսյանը։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ սեպտեմբերի 13-ի ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։ «Այդուհանդերձ, թե՛ հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության, և թե՛ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ ընթացող դիրքային մարտերի կրակի ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակում է ամբողջ ծավալով կատարել իր առջև դրված մարտական խնդիրները՝ անհրաժեշտ հակազդեցություն ցուցաբերելով հակառակորդին»։

3713 | 0
Facebook