Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պատերազմն ավարտելու վերաբերյալ բանակցություններ ՌԴ-ի հետ առայժմ հնարավոր չեն». Զելենսկի

09:48, կիրակի, 11 սեպտեմբերի, 2022 թ.
«Պատերազմն ավարտելու վերաբերյալ բանակցություններ ՌԴ-ի հետ առայժմ հնարավոր չեն». Զելենսկի

Պատերազմն ավարտելու վերաբերյալ բանակցություններ ՌԴ-ի հետ առայժմ հնարավոր չեն, քանի որ ռուսական կողմը չի կարող ադեկվատ դիրքորոշում ձևակերպել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: «Մենք ցանկանում ենք ավարտել պատերազմը, բայց տարածքն ու հնարավորությունները փոխվել են: Հասարակությունը չի ցանկանում խոսել ահաբեկիչների հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ վստահություն չկա, որ ռուսական կողմը կկատարի իր խոստումները։

Ինչպես նշել է Զելենսկին, նախ անհրաժեշտ է, որ Ռուսաստանը հեռանա ուկրաինական տարածքներից և դադարի իրեն պահել որպես ահաբեկիչ. այդ դեպքում կարելի է խոսել «դիվանագիտական միջանցք բացելու» մասին։

4747 | 0
Facebook