Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինսայդերական աղբյուրներիս փոխանցմամբ՝ կառավարությունը պատրաստվում է այս տարվա նոյեմբերի 1-ից իջեցնել արևային կայանների համար սակագինը գործող 5 ցենտից մինչև 4,15 ցենտ:
Հատկանշական է, որ 4,15 ցենտը «Մասիկ-1»-կայանի համար արդեն սահմանված սակագինն է, ընդ որում՝ նախագիծն ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ որևէ առաջընթաց չի գրանցել ու մեծ հավանականությամբ կսառեցվի:
Արևային կայանների համար սակագնի նման իջեցումը պարալիզացնելու է ոլորտի առանց այդ էլ անառողջ ներդրումային մթնոլորտը: Նախնական հաշվարկներով՝ խոսքը մոտ 60 ՄՎտ ընդհանուր հզորությամբ նախագծերի մասին է, որոնք նոր սակագնի պայմաններում պարզապես սառեցվելու են:
Այսպիսով, կառավարության ծրագրում, ինչպես նաև 2020-2040թթ. էներգետիկայի զարգացման ռազմավարության մեջ տեղ գտած դրույթներն արևային կայանների կշիռը մինչև 2030թ. 15%-ի կամ 1,8 մլրդ կՎտ.ժ-ի հասցնելու մասին բացարձակ մերկապարանոց են ու որևէ աղերս չունեն արևային էրեգետիկայի ոլորտում իրականացվող իրական քաղաքականության հետ»: