Քարայրային Անիի գաղտնիքները
Բոլորը, դեռ դպրոցական դասագրքերից, լավ գիտեն Անի մայրաքաղաքի հռչակի, բազմաթիվ ճարտարապետական գոհարների, առևտրական ու մշակութային խոշոր կապերի մասին: Սակայն քչերը գիտեն, որ մի քանի կողմից խոր ձորակներով շրջապատված Անին ունեցել է նաև քարայրային բնակատեղիներ, որոնք օգտագործվել են մարդկանց կողմից՝ որպես ապրելավայր։ Այդ քարայրներում կային կրկնահարկ և եռահարկ բնակարաններ, ընդարձակ սրահներ, եկեղեցիներ, պահեստներ, խանութներ, տապանատներ, երկար ձգվող թունելներ: Անիի քարայրների ուսումնասիրությունն սկսվել է դեռ 20-րդ դարի սկզբներին, սակայն այսօր էլ շատ քիչ բան է հայտնի այդ համալիրների մասին, քանի որ անուշադրության են մատնված, սակայն դեռ 20-րդ դարի սկզբին այստեղ մի շարք ուշագրավ բացահայտումներ են կատարվել: Օրինակ, այս քարայրներից մեկում հայտնբերվել է Զաքարյանների օրոք Անիի մեծահարուստ իշխաններից մեկի՝ Տիգրան Հոնենցի տոհմական տապանատունը և եկեղեցին, վերջինս հատկապես ուշագրավ է իր որմնանկարներով: Թեև ժամանակի ընթացքում տապանատան գերեզմանները կողոպտվել են, սակայն, բարեբախտաբար, պահպանվել էր մի փոքրիկ աղջկա գերեզման, որը պեղվել է 1907թ-ին և այնտեղից գտնվել է աղջնակի մետաքսե, ոսկեթելով ասեղնագործված գեղեցիկ զգեստ, նուրբ շղարշով գլխաշոր՝ առյուծի և կորյունի ասեղնագործ պատկերով և թռչնապատկերներով զարդարուն բարձ: Ի դեպ, այս զգեստը ցուցադրվում է Հայաստանի Պատմության Թանգարանում: Անիի քարայրների աղավնատները Անիի քարայրների աղավնատները Տեսագրության մեջ Անիի Ծաղկոցաձորի աղավնատներից մեկն է՝ դժվարամատչելի ու բարձր քարայրում փորված: |