Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դելֆինները սատկում են ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով

19:24, չորեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2022 թ.
Դելֆինները սատկում են ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով

Ուկրաինայում զինված հակամարտության սկզբից ի վեր Օդեսայի շրջանի լողափերում ավելի ու ավելի շատ սատկած ծովային կաթնասուններ են հայտնաբերվել: Այս մասին ասված է Ուկրաինայի գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտնել են գերատեսչությունում, նրանց մահվան հավանական պատճառը ռուսական սուզանավերի և վերգետնյա նավակների վրա սոնար օգտագործելն է։ Նշվում է, որ սոնարները հզոր ձայներ են արձակում, որոնք բացասաբար են անդրադառնում կենդանիների առողջության վրա։

«Ստուգումներ և դիահերձումներ են իրականացվել ափերին սատկած ծովախոզերի և դելֆինների վրա։ Ընտրված նմուշները հետազոտության կուղարկվեն Իտալիա և Գերմանիա:

8530 | 0
Facebook