Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանցիներն արդեն ԵՊՀ-ում են»․ Կարեն Հեքիմյան

00:13, կիրակի, 04 սեպտեմբերի, 2022 թ.
«Ադրբեջանցիներն արդեն ԵՊՀ-ում են»․ Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Ադրբեջանցիներն արդեն ԵՊՀ-ում են:
     Վաղուց ԵՊՀ-ին չեմ անդրադարձել (կատակ է): Հանկարծ որոշեցի մտնել ԵՊՀ-ամերձ էջ և ի՞նչ տեսնեմ:
     Ուրեմն, ԵՊՀ-ի այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն հանդիպել է Թավրիզի համալսարանի ղեկավար Սաֆար Նասրօլլահ Զադեհի հետ: Ոչ միայն հանդիպել են, այլև պայմանավորվել են համապարփակ համագործակցել:
     Հիշեցնեմ, որ Թավրիզն Արևելյան Ադրբեջանի կենտրոնն է:
     Տեղեկացնեմ, որ Թավրիզի համալսարանը հիմնադրվել է 1947թ և մինչև 1979թ կոչվել է Թավրիզի ադրբեջանական համալսարան, իսկ Սաֆար Նասրօլլահ Զադեհն էթնիկ ադրբեջանցի է:
     Ներկայացրեցի միայն փաստեր: Տրամաբանությունը պարզ է, մեկնաբանություններն՝ ավելորդ:
     ՀԳ. Հատուկ անհասկացողների համար ավելացնեմ. ես չեմ ասում, որ Թավրիզի համալսարանն ու Սաֆար Նասրօլլահ Զադեհը վատն են: Ես միայն փաստերն եմ արձանագրում»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
10181 | 0
Facebook