«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Վբեթ» ընկերությունը, որ իր նկարագրության մեջ պնդում է, թե «Հայաստանում առաջատար բուքմեյքերական ընկերությունն առցանց խաղային արտադրանքի լայն ընտրանի է ներկայացնում», պարզվում է, հրաժարվել է տրամադրել որոշ քաղաքացիների շահումները: Նման եզրահանգման ենք գալիս՝ ուսումնասիրելով դատական ակտերի որոնման DataLex համակարգը: Ըստ այդ համակարգի՝ օրինակ՝ 2020 թվականի ընթացքում քաղաքացիներ Մարիամ Ղազարյանը, Քնարիկ Երանոսյանը գումարի բռնագանձման պահանջով ընկերությանը դատի են տվել: Նույն պահանջով 2019-ին ընկերության դեմ դատական հայց են ներկայացրել քաղաքացիներ Թորոս Սեմիզյանը, Խաչատուր Ավետիսյանը, Կարեն Խաչատրյանը, Շմավոն Շահումյանը:
Տեղեկացանք, որ, օրինակ, Շմավոն Շահումյանը պահանջել է իրեն տրամադրել շահած 1.572.550 հազար դրամը, դատարանը, սակայն, որոշել է հայցը բավարարել մասնակի ու ընկերությանը պարտավորեցնել քաղաքացուն վճարել 560 հազար դրամ: Քաղաղաքացի Խաչատուր Ավետիսյանի՝ 400.000 դրամի պահանջով հայցն էլ դատարանն ամբողջովին է բավարարել, ու «Վբեթ» ընկերությունը ստիպված է եղել վճարել ոչ միայն պահանջվելիք գումարը, այլ նաև հայցվոր կողմի դատական ծախսերի գումարը: Սա նշանակում է, որ քաղաքացիները, տրվելով սադրանքին, ամեն դեպքում, գումար են խաղացել, շահել են, սակայն «Վբեթ» ընկերությունը հրաժարվել է դրանք վճարել, ինչն էլ դատական վեճի պատճառ է դարձել:
Ի՞նչ է ստացվում. ՀՀ հպարտ քաղաքացիների վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմնական ֆինանսավորողները՝ Վահե, Վիգեն Բադալյանները, որ ՀՀ-ում հայտնի բուքմեյքերական «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ-ի սեփականատերերն են, արդար չեն վարվում իրենց սպառողների հետ»:
Մանրամասները՝ թերթի համարում: