Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սևանա լճի ափամերձ հատվածներում ապօրինի շինություններն ապամոնտաժելու խոստումները չեն իրականացվել․ «Ժողովուրդ»

09:48, հինգշաբթի, 01 սեպտեմբերի, 2022 թ.
Սևանա լճի ափամերձ հատվածներում ապօրինի շինություններն ապամոնտաժելու խոստումները չեն իրականացվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սևանի ափամերձ հատվածներում կառուցված ապօրինի շենք-շինությունները քանդելու խոստում գրեթե բոլոր իշխանություններն են տալիս: Նմանատիպ խրոխտ ու բոցաշունչ ելույթ շրջակա միջավայրի նախկին նախարար, ներկայումս Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն էր նաև ունենում դեռևս 2020 թվականին՝ ասելով. «Թույլատրելի կառուցապատման նիշից ցածր հատվածներում կառուցված ապօրինի շենք-շինությունների ընդհանուր քանակն այս պահին շուրջ 3.800 հատ է»: Ըստ տրամաբանության՝ ապօրինի կառուցված ու մոտ 4 հազարի հասնող շենք-շինությունները հերթով, կարգով, շարքով պետք է ապամոնտաժվեին:

Այդ առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը ՇՄ նախարարություն հարցում էր ուղարկել, թե 2 տարվա ընթացքում քանի շինություն է քանդվել: Մեր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են, որ ապամոնտաժման աշխատանքեր են կատարվել 2021թ.-ին միայն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

2672 | 0
Facebook