Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Պետական բյուջեի առյուծի բաժինը ծախսվել և ծախսվում է Երևանում»․ Ոսկան Սարգսյան

03:12, հինգշաբթի, 01 սեպտեմբերի, 2022 թ.
«Պետական բյուջեի առյուծի բաժինը ծախսվել և ծախսվում է Երևանում»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Վաղը մեկնարկում է նոր ուսումնական տարին։ Ավանդաբար Տավուշի մարզի Բարեկամավանի, Աճարկուտի և այլ գյուղերի դպրոցներում երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ դասարաններ են գործում, իսկ Երևանի դպրոցների դասասենյակներում աշակերտների մեծ քանակի պատճառով շնչելու օդ չկա: Տավուշի դպրոցներում տարբեր առարկաների ուսուցիչների, հատկապես՝ մասնագետ ուսուցիչների պակաս կա, որը մասամբ է հագեցվում։ Տավուշի մարզի սահմանամերձ շատ գյուղերի՝ Արծվաբերդի, Բարեկամավանի, Ոսկեվանի, Սարիգյուղի և այլ դպրոցների շենքերը նորոգման կարիք ունեն, սակայն այդ նպատակով պետական բյուջեից գումարներ չեն հատկացվում։ Տարիներ շարունակ տարփողվում էր Հայաստանի տարածքների համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման մասին, սակայն իրականում պետական բյուջեի փողերի առյուծի բաժինը ծախսվել և ծախսվում է Երևանում։ Հայաստանը նման է թզուկի, որի մեծ գլուխը՝ Երևանը, հառնում է տկար մարմնի վրա»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
| | |
2238 | 1
Facebook