Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանն ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել զենքի վաճառքը Թայվանին

11:18, երեքշաբթի, 30 օգոստոսի, 2022 թ.
Չինաստանն ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել զենքի վաճառքը Թայվանին

Չինաստանն ԱՄՆի-ից պահանջում է դադարեցնել զենքի վաճառքը Թայվանին և հրաժարվել ռազմական գծով շփումներից՝ տարածաշրջանում լարվածության հետագա աճից խուսափելու համար, այս մասին РИА Новости-ին ասել է Վաշինգթոնում Չինաստանի դեսպանատան խոսնակ Լյու Պենգյուն։
     Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է դիմել Կոնգրեսին՝ քննարկելու Թայվանին մոտ 1.1 մլրդ դոլարի սպառազինություն վաճառելու հարցը: «ԱՄՆ-ի կողմից Թայվանին զենքի վաճառքը լրջորեն խախտում է «Մեկ Չինաստան» սկզբունքը»,- ասել է Լյու Պենգյուն:

3241 | 0
Facebook