Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հաստատվել է ուսուցիչների 2022 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը

18:18, երկուշաբթի, 29 օգոստոսի, 2022 թ.
Հաստատվել է ուսուցիչների 2022 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է ուսուցիչների՝ 2022 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը:

«Հայոց լեզու», «Եզդիերեն» և «Ասորերեն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին, «Պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների ատեստավորումը՝ սեպտեմբերի 18-ին, «Մաթեմատիկա» և «Ինֆորմատիկա» առարկաների ատեստավորումը՝ սեպտեմբերի 24-ին, «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների ատեստավորումը՝ սեպտեմբերի 25-ին, «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն» և «Գերմաներեն» առարկաների ատեստավորումը՝ հոկտեմբերի 1-ին, «Պատմություն» (ոչ թեստային տարբերակ), «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա», «Երգ-երաժշտություն», «ՆԶՊ» և «Ֆիզկուլտուրա» առարկաների ատեստավորումը՝ հոկտեմբերի 2-ին:

Հրամանով հաստատվել են նաև գիտելիքի ստուգման կենտրոնները:

Կամավոր ատեստավորման ծրագրին 2022 թ. մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 4000 ուսուցիչ: Աշխատավարձերի 30-50 տոկոս բարձրացումը կկիրառվի հոկտեմբերից՝ ըստ արդյունքների:

1992 | 0
Facebook