Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանը, Իրանը և Ռուսաստանը երկաթգիծ են կառուցելու

22:24, կիրակի, 28 օգոստոսի, 2022 թ.
Ադրբեջանը, Իրանը և Ռուսաստանը երկաթգիծ են կառուցելու

Ադրբեջանը, Իրանը և Ռուսաստանը մտադիր են ներդրումներ կատարել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման գործում, որը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի մաս է կազմում, հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Շահրիյար Էֆենդիզադեի խոսքով՝ պաշտոնական Թեհրանը մտադիր է ընդլայնել Իրանի տարանցիկ առևտուրը Չինաստանի և Ռուսաստանի հետ։

Նա հավելել է, որ Ադրբեջանում պաշտոնատար անձանց հանդիպմանը կքննարկվի Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման նախագծում ներդրումների գործընթացը։

5485 | 0
Facebook