Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սեպտեմբերի 1-ից Հայաստանի հետ կապը կիրականացվի նոր միջանցքով. Արցախի ՆԳՆ

21:00, կիրակի, 28 օգոստոսի, 2022 թ.
Սեպտեմբերի 1-ից Հայաստանի հետ կապը կիրականացվի նոր միջանցքով. Արցախի ՆԳՆ

Արցախի Հանրապետության ՆԳ նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու «Բերձորի մինջանցք»-ով երթևեկությունը կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։
     Քաղաքացիների անվտանգ տեղաշարժն այս ընթացքում կապահովեն ռուս խաղաղապահները։
     Օգոստոսի 31-ից հետո Հայաստանի Հանրապետության հետ կապը կիրականացվի նոր միջանցքով` հարավային ուղղությամբ, Բերդաձորի ենթաշրջանի տարածքով, որի մասին ՆԳ նախարարությունը կտրամադրի հստակ ու մանրամասն տեղեկություն։
     Հաշվի առնելով քաղաքացիների մտահոգությունը, ՆԳ նախարարությունը օրվա կտրվածքով երկու անգամ` կեսօրին և երեկոյան, կհրապարակի Բերձորի գործող միջանցքի մասին թարմ տեղեկատվություն։

4940 | 0
Facebook