Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Միջազգային

ԱՄՆ-ն Ուկրաինա կտեղափոխի Switchblade 600 առաջադեմ կամիկաձե ԱԹՍ-ներ

20:42, երկուշաբթի, 22 օգոստոսի, 2022 թ.
ԱՄՆ-ն Ուկրաինա կտեղափոխի Switchblade 600 առաջադեմ կամիկաձե ԱԹՍ-ներ

2022 թվականի սեպտեմբերին ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են պայմանագիր կնքել 10 առաջադեմ Switchblade 600 անօդաչու թռչող սարքերի` Ուկրաինային փոխանցման վերաբերյալ՝ նրա զինված ուժերի կարիքների համար։ Այս մասին հայտնում է Defense News-ը՝ հղում անելով ԱՄՆ ռազմական գերատեսչության մամուլի ծառայությանը։
     Հատկանշական է, որ այս ռազմական օգնության մասին հայտարարվել է 5 ամիս առաջ։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հույս ունի, որ 30 օրվա ընթացքում կկարողանան պայմանավորվել AeroVironment ընկերության հետ, որը կամիկաձե անօդաչու սարքեր է արտադրում։ Դրանից հետո անօդաչու թռչող սարքեր կարտադրվեն ու կառաքվեն Ուկրաինա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն Ուկրաինային է փոխանցել Switchblade 300 կամիկաձե անօդաչու թռչող սարքեր, որոնք ավելի փոքր են և ունեն ավելի փոքր հեռահարություն։ Switchblade 300-ը շարժվում է 10 կմ և պարեկում 10 րոպե: Switchblade 600-ի համար այս ցուցանիշը կազմում է համապատասխանաբար 40 կմ և 40 րոպե:

| | |
3718 | 0
Facebook