Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սոմալիում ահաբեկիչների կողմից գրավված հյուրանոցից ազատ է արձակվել 106 մարդ, կան զոհեր

19:42, կիրակի, 21 օգոստոսի, 2022 թ.
Սոմալիում ահաբեկիչների կողմից գրավված հյուրանոցից ազատ է արձակվել 106 մարդ, կան զոհեր

Սոմալիի անվտանգության ուժերը ազատ են արձակել 106 մարդու Մոգադիշոյի «Հայաթ» հյուրանոցից, որը գրավել էին զինյալները։

Այս մասին կիրակի հայտնել է Al-Arabiya հեռուստաալիքը։

Ազատագրվածների թվում կան երեխաներ և կանայք։

Միաժամանակ, գրոհայինների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի, հեռուստաալիքին նման տվյալներ է տրամադրել Սոմալիի առողջապահության նախարարությունը։ Այլ աղբյուրների համաձայն՝ զոհերի թիվը կազմում է մոտ 40 մարդ։

Ուրբաթ երեկոյան հյուրանոց են ներխուժել «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությանը մոտ կանգնած «Ալ-Շաբաբ» խմբավորման զինյալները։
     Մինչ այդ նրանք շենքի մուտքի մոտ պայթեցրել են պայթուցիկով լցոնված երկու մեքենա։

Տեղի լրագրողները հայտնել են, որ ազատման գործողությանը մասնակցել են գրոհային անօդաչու սարքեր։

Նշվում է նաև, որ հյուրանոցի գրավման ժամանակ Սոմալիում եղել են հայտնի քաղաքական գործիչներ, ինչպես նաև երկրի խորհրդարանի անդամներ։

7772 | 0
Facebook