Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ռուսներն ուղեկալներ ու ռազմակայաններ են հիմնել/հիմնում Տավուշի, այսպես կոչված, անկլավներում». Գևորգ Թոսունյան

20:30, հինգշաբթի, 18 օգոստոսի, 2022 թ.
«Ռուսներն ուղեկալներ ու ռազմակայաններ են հիմնել/հիմնում Տավուշի, այսպես կոչված, անկլավներում». Գևորգ Թոսունյան

Վերջին օրերին Տավուշի սահմանամերձ գյուղերում էինք։ Հատկապես այն վայրերում, որ այսպես կոչված անկլավներն են, ռուսները ուղեկալներ ու ռազմակայաններ են հիմնել/հիմնում։ Ոսկեպարում մեծ ռազմակայան են սարքում, Ազատամուտուն ուղեկալ է, մեկ այլ խոշոր ռազմակայն կառուցվում է Այգեպարում։ Մարդիկ դեռևս չեն հասկանում՝ ինչու են ռուսները այնտեղ։ Միակ առկախված հարցը դա է՝ ինչո՞ւ է այս ամենը տեղի ունենում։ Կառավարության հատուկենտ պարզաբանումները բան ասող չեն։ Բայց այս ռազմակայաններն էլ հենց այնպես չեն տեղադրվում։ Առաջիկայում ռեպորտաժներով կներկայացնեմ այս, ինչպես նաև Ներքին Կարմիրաղբյուր, Բերքաբեր ու այլ համայնքների խնդիրները։ Ասեմ միայն, որ բավականին շատ դրական լիցքեր ես ստանում այս գյուղերում, հասկանում ես, որ դեռ ամեն ինչ ավարտված չի ու մենք, վստահորեն, ոտքի կանգնելու ներուժ ունենք։

3747 | 0
Facebook