Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը Telegram-ալիքում հայտնել է, որ հրետակոծության հետևանքով կան վիրավորներ. վնասվել են բնակելի շենքեր, ուսհաստատություններ, մեքենաներ:
«Թշնամին ուժեր է կենտրոնացնում՝ ցանկանալով պահել ժամանակավոր զավթած Խերսոնի շրջանը և մասամբ զավթած Նիկոլաևի, Խարկովի ու Զապորոժիեի շրջանները, բարենպաստ պայմաններ ստեղծել տարբեր ուղղություններով գրոհներ իրականացնելու համար»,- նախօրեին ասել էր Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբի խոսնակ Օլեքսանդր Շտուպունը: