Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

08:30, չորեքշաբթի, 03 օգոստոսի, 2022 թ.
Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Ուշադրություն

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 3-4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 5-7-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5մ/վ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 5-6-ը կնվազի 6-8 աստիճանով:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Oգոստոսի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 5-7-ի երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Երևան քաղաքի օգոստոսի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 39.2 0C (1999 թ.)
     • Օդի նվազագույն ջերմաստիճան` 12.6 0C (1968 թ.)
     • Օդի միջին օրական ջերմաստիճան` 24.3 0C

Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։

3093 | 0
Facebook