Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն ընդլայնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

22:42, երեքշաբթի, 02 օգոստոսի, 2022 թ.
ԱՄՆ-ն ընդլայնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ ներառելով 13 ֆիզիկական անձի և ավելի քան 30 կազմակերպության, այդ թվում՝ մարզուհի Ալինա Կաբաևային։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

Բացի այդ, սահմանափակող միջոցների տակ են ընկել PhosAgro-ի նախկին ղեկավար Անդրեյ Գուրևը, Ռուսաստանի կողմից նշանակված, այսպես կոչված, Խերսոնի շրջանի «ղեկավար» Վլադիմիր Սալդոն և Խերսոնի շրջանի «վարչակազմի ղեկավարի տեղակալ» Կիրիլ Ստրեմուսովը։

6581 | 0
Facebook