Խնդրում ենք սպասել...

Համացանց

«2016-ից սկսած կրթության ռազմավարություն երկիրը չի ունեցել»․ Ժ․ Անդրեասյան

23:18, հինգշաբթի, 28 հուլիսի, 2022 թ.
«2016-ից սկսած կրթության ռազմավարություն երկիրը չի ունեցել»․ Ժ․ Անդրեասյան

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը․ «Կառավարությունն այսօր հավանություն տվեց կրթության մինչև 2030 զարգացման պետական ծրագրին, որն այնուհետև պետք է քննարկվի և ընդունվի ԱԺ կողմից։ 2016-ից սկսած կրթության ռազմավարություն երկիրը չի ունեցել, չնայած այս փաստաթղթի մշակման և ընդունման տարբեր գործընթացներ են եղել։
     Սա միակ ոլորտային ռազմավարությունն է, որ օրենքի կարգավիճակ ունի՝ ընդգծելով կրթության հանդեպ հասարակության հատուկ վերաբերմունքը։
     Այն, ինչ գրված է ծրագրում, հիմնականում արդեն իսկ անում ենք, սակայն ռազմավարության հաստատումը կօգնի այդ ամենը դարձնել ավելի փոխկապված, կանխատեսելի և տեսանելի»։

2567 | 1
Facebook