Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մակրոնն ու Ռաիսին երկու ժամ զրուցել են հեռախոսով

01:06, կիրակի, 24 հուլիսի, 2022 թ.
Մակրոնն ու Ռաիսին երկու ժամ զրուցել են հեռախոսով

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին երկժամյա հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության ամրապնդումը, տարածաշրջանային և միջազգային հարցեր, այդ թվում՝ պարենային և էներգետիկ անվտանգությունը։

Խոսելով տարբեր երկրների հետ Իրանի քաղաքական և տնտեսական համագործակցության նկատելի ընդլայնման մասին՝ իրանական պետության ղեկավարը նշել է, որ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները վնասակար են համաշխարհային տնտեսության, հատկապես Եվրոպայի համար։

Էմանուել Մակրոնն իր հերթին ընդգծել է Իրանի դերը տարածաշրջանային քաղաքական գործընթացներում և ասել, որ իր երկրի դերն Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտին կշարունակվի։

7641 | 0
Facebook