Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսական հրթիռները ոչնչացրել են Նիկոլաևի հումանիտար նշանակության պահեստը

16:06, հինգշաբթի, 21 հուլիսի, 2022 թ.
Ռուսական հրթիռները ոչնչացրել են Նիկոլաևի հումանիտար նշանակության պահեստը

Ուկրաինայի Նիկոլաևի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը Twitter-ում տեսանյութ է հրապարակել, որում, ըստ նրա, ցուցադրվում է այն պահը, երբ ռուսական հրթիռները հարվածում են Նիկոլաևի մերձակայքում գտնվող հումանիտար նշանակության պահեստներին:

«Առավոտյան ժամը 3-ին ռուսական զորքերը երկու հրթիռ են արձակել մեր պահեստներից մեկի ուղղությամբ, այրվել է երեխաների, ծերերի ու կարիքավորների համար նախատեսված հազարավոր տոննա սնունդ»,- գրել է նա։

Տեղի իշխանությունների տվյալներով՝ հուլիսի 21-ի գիշերը ռուս զինվորականները 7 С-300 հրթիռներ են արձակել Նիկոլաևի ուղղությամբ։ Զեկուցվել է ենթակառուցվածքային օբյեկտի, գազալցակայանի, գազատարի, պահեստի ոչնչացման և մեկ զոհի մասին։

6274 | 0
Facebook